Գրադարան
-
Երեխաների համար առանցքային հանձնառություններ մարդասիրական գործողություններումՍույն ձեռնարկը հասարակական ճգնաժամերի արդյունքում տուժած երեխաների իրավունքների պաշտպանության շրջանակային գլոբալ ռազմավարություն է, որը նախաձեռնել և իրականացնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` կազմակերպության գործընկերների հետ միասին: Դրա հիմքում մարդասիրական գործողությունների համաշխարհային նորմերն ու չափանիշներն են։
Այն իր մեջ ներառում է հստակ ծրագրային հանձնառություններ երեխաների սնուցման, առողջապահական, ջրամատակարարման, սանիտարական պայմանների և հիգիենայի ապահովման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, կրթության և երեխաների պաշտպանության խնդիրների վերաբերյալ։
Read the file
-
Թե պատկերներն այդ ճանաչես, ինքդ քեզ միշտ կփրկեսՍույն գրքույկը նախատեսված է ծնողների և կրտսեր տարիքի դպրոցականների համար: Գրքույկում ներառված են մի շարք նշաններ, որոնք դեռ վաղ տարիքից ծնողների օգնությամբ ճանաչված լինելով երեխաների կողմից, կարող են զգուշացնել, արգելել, հուշել, ցուցանշել, ինչպես նաև օգնել նրանց տարաբնույթ վտանգների ժամանակ:
Read the file
-
Իսկ դու գիտես ուր ես գնումՍույն մանկական բանաստեղծությունների ժողովածուն նպաստում է երեխաների մոտ տարբեր վտանգներին դիմակայելու հմտությունների ձևավորմանը, զարգացնում է անվտանգության ապահովման մտածողություն: «Իսկ դու գիտե՞ս ուր ես գնում» մանկական բանաստեղծության միջոցով երեխաները ձեռք կբերեն տեղանքում կողմնորոշվելու վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ` ծանոթանալով բնության գաղտնիքներին:
Read the file
-
Խաղս կատակ, բայց լուրջ էՍույն գիրքը նախատեսված է միջին դպրոցի աշակերտների՝ աղետների ռիսկի նվազեցման կրթության համար։ Այն կազմված է այնպես, որ երեխաները իրենց ուսումնառությունը իրականացնեն ինքնուրույն և միայն խիստ անհրաժեշտության դեպքում օգնության դիմեն մեծերին։
Read the file
-
Հոգեբանասոցիալական աջակցություն երեխաներին արտակարգ իրավիճակներումՁեռնարկը նախատեսված է մանկավարժների համար։ Ձեռնարկի նպատակն է մանկավարժներին զինել գիտելիքներով, հմտություններով և մեխանիզմներով, որոնք կօգնեն նրանց, երեխաների շրջանում, աղետների ռիսկի նվազեցման հոգեբանասոցիալական պատրաստվածության բարձրացմանը, իսկ արտակարգ իրավիճակներում՝ համապատասխան օգնություն տրամադրմանը։
Read the file
-
Մանկավարժների և ծնողների համագործակցությունը երեխաների անվտանգ դաստիարակության գործումՍույն ուղեցույցը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների և տարրական դպրոցի աշակերտների աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) կրթության շարունակականությունն ապահովելու համար: Այն նվիրված է մանկավարժի և ծնողի համագործակցությանը երեխայի անվտանգ դաստիարակության գործում:
Ուղեցույցում ներառված առաջադրանքները կազմված են այնպես, որ ծնողները երեխաների ԱՌՆ կրթությունը շարունակեն ընտանիքում:
Read the file
-
Աղետների ռիսկի նվազեցումը տեղական մակարդակումՈւղեցույցը նախատեսված է աղետների ռիսկի նվազեցման ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և այլ շահագրգիռ կողմերի համար: Ուղեցույցի նպատակն է ընդլայնել եղած գիտելիքներն ու պատկերացումները համայնքային մակարդակում ԱՌՆ մասին և խրախուսել ԱՌՆ գործողությունների իրականացումը զարգացման բոլոր մակարդակներում:
Read the file
-
Գյուղատնտեսության ոլորտում հետաղետային կարիքների գնահատումը համայնքային և մարզային մակարդակումԱյս ուղեցույցի նպատակն է Հայաստանի համայնքներին և մարզերին տրամադրել միասնական մեթոդաբանություն, որը կիրառվելու է գյուղատնտեսական ոլորտում, ներառյալ` բուսաբուծության, անասնաբուծության, ձկնաբուծության և անտառային տնտեսության մեջ վնասների և կորուստների գրանցման և հաշվառման դեպքերում:
Ուղեցույցը հիմնված է աղետներին հաջորդող կարիքների գնահատման` Միավորված ազգերի կազմակերպության, Համաշխարհային բանկի և Եվրոպական միության կողմից խրախուսվող (2014) մեթոդոլոգիայի սկզբունքների վրա:
Read the file
-
Կարդալ ավելինԱնվտանգ ընտանիքԱյս գիրքը կազմվել է վտանգների հանդեպ ընտանիքների պատրաստվածությունը բարձրացնելու, զանազան արտակարգ իրավիճակներից պաշտպանվել և դրանց արձագանքել սովորեցնելու նպատակով: Գրքում ներառված են տարբեր արտակարգ իրավիճակներում հասարակության տարբեր տարիքային խմբերի անվտանգությունն ապահովելու համար հիմնական թեմաները, ինչպես նաև կարևոր թեմաների շուրջ ավելի մանրամասն բացատրություններ, հղումներ և այլ օգտակար տեղեկատվություն: Աղետները կարող են պատահել ցանկացած պահի, ցանկացած վայրում և փրկվելու համար անհրաժեշտ է որպեսզի ընտանիքի անդամները տիրապետեն պահանջվող հիմնական գիտելիքներին և կարողանան դրանք կիրառել իրենց անձը փրկելու համար:
-
Կարդալ ավելինՀայաստանի օդային դարպասներից ներսՍույն աշխատությունը իրենից ներկայացնում է ֆոտոհաշվետվություն` «GARD» գլոբալ նախագծի շրջանակում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացված դասընթաց-վարժանքի մասին:
Դասընթացի հիմնական նպատակն է հզորացնել օդանավակայանների աղետների ռիսկի կառավարման կարողությունները և ամրապնդել աղետների պլանավորման ու արձագանքման ոլորտում ներգրավված բոլոր գործակալությունների և կառույցների համագործակցությունը:
-
Հետաղետային կարիքների գնահատումՀետաղետային կարիքների գնահատման այս ուղեցույցի հիմնական նպատակն է ավելի համակարգված մոտեցման միջոցով կառավարություններին բարելավված աջակցություն տրամադրել աղետից հետո վերականգնման գնահատման և պլանավորման հարցում: Ուղեցույցի առավել անմիջական նպատակն է տրամադրել համաձայնեցված շրջանակ և կանխատեսելի պայմանավորվածություններ ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ՀԲ-ի կողմից արդյունավետ համակարգված աջակցության տրամադրման համար այն կառավարություններին, որոնք միջազգային օգնություն են խնդրում աղետից հետո վերականգնման համար:
Read the file
-
Sphere ծրագիր_Մարդասիրական գործունեության կանոնադրություն և մարդասիրական օգնության նվազագույն չափորոշիչներSphere նախագիծը նախաձեռնվել է 1997 թվականին մի խումբ հասարակական կազմակերպությունների և Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի շարժման կողմից՝ մարդասիրական արձագանքի հիմնական ոլորտներում համընդհանուր նվազագույն չափորոշիչների հավաքածու մշակելու նպատակով՝ «Sphere ձեռնարկի» տեսքով։
Ձեռնարկի նպատակն է բարելավել մարդասիրական արձագանքի որակը աղետների և հակամարտությունների պայմաններում, ինչպես նաև ուժեղացնել մարդասիրական համակարգի հաշվետվողականությունը աղետներից տուժած մարդկանց առջև։
Read the file
-
Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներԱյս ուսումնական ձեռնարկում ներառված նյութերը նախատեսված են այն բուհերի ունկնդիրների համար, որոնք իրենց կրթական ծրագրերի ներքո ուսումնասիրում են քաղաքացիական պաշպանության հարցերը: Ձեռնարկը կարող է օգտակար լինել նաև քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտի հարցերով զբաղվող մասնագետների համար:
Read the file
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia