«Առաջին հոգեբանական օգնություն» թեմայով դասընթացներ
Տարաբնույթ վտանգների հետևանքով մարդն իր գոյության ընթացքում պարբերաբար հայտնվել է արտակարգ իրավիճակներում, որոնք թողնում են ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ազդեցություն։ Նման իրավիճակներում մարդիկ հաճախ ունենում են վախ, շփոթություն, անհանգստություն, սթրես և անորոշության զգացում, ինչը, իր հերթին, կարող է ազդել նաև արտակարգ իրավիճակներին արձագանքման արդյունավետության վրա։ Առաջին հոգեբանական աջակցությունը նպատակ ունի ապահովել տուժած անձանց առաջնային հուզական աջակցություն, օգնել վերականգնել անվտանգության զգացումը և նպաստել հետագա հոգեբանական կայունությանը։ Այն արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգի կարևոր բաղադրիչներից է և կարող է իրականացվել ինչպես մասնագետների, այնպես էլ համապատասխան պատրաստվածություն ունեցող անձանց կողմից։
Ծառայության նկարագիր
Մենք առաջարկում ենք տարբեր ձևաչափերով դասընթացներ՝ ուղղված արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական աջակցության հմտությունների ձևավորմանը։ Արտակարգ իրավիճակներում ճիշտ հոգեբանական արձագանքը հաճախ նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական օգնությունը, քանի որ այն կարող է կանխել խուճապը, նվազեցնել սթրեսի ազդեցությունը և նպաստել մարդկանց արագ վերականգնմանը։ Այդ պատճառով նման հմտությունների տիրապետումը կարևոր է յուրաքանչյուրի համար, իսկ գիտելիքների պարբերական թարմացումն ու վերապատրաստումները՝ անհրաժեշտ։ Այս հմտությունները կարևոր նշանակություն ունեն ինչպես մասնագետների, այնպես էլ արտակարգ իրավիճակներում ներգրավված յուրաքանչյուր անձի համար։
Դասընթացի ծրագիր
Դասընթացների ընթացքում ներկայացվում են առաջին հոգեբանական աջակցության հիմնական սկզբունքները, հուզական և վարքային արձագանքների առանձնահատկությունները, հաղորդակցման արդյունավետ հմտությունները, ինչպես նաև տուժած անձանց անվտանգության զգացման վերականգնման գործիքները։ Հատուկ ուշադրություն է դարձվում գործնական հմտությունների զարգացմանը՝ իրական իրավիճակներին մոտեցված վարժանքների և իրավիճակային օրինակների միջոցով։
Դասընթացները իրականացվում են տարբեր ձևաչափերով՝ մասնակիցների կարիքներին համապատասխան՝ սկսած կարճ տեսական սեսիաներից մինչև բազմօրյա ինտենսիվ թրեյնինգներ՝ ներառյալ գործնական և սիմուլյացիոն բաղադրիչներ։
Ում համար են դասընթացները
Դասընթացները առաջնահերթ նախատեսված են արտակարգ իրավիճակների արձագանքող ծառայությունների աշխատակիցների, բուժաշխատողների և հոգեբանների, ուսուցիչների և սոցիալական աշխատողների, կամավորների, համայնքային ակտիվ խմբերի, համայնքային իշխանությունների և մասնավոր կազմակերպությունների աշխատակիցների համար, ովքեր արտակարգ իրավիճակների ժամանակ առաջինն են շփվում տուժածների հետ և կարևոր դեր ունեն մարդկանց հոգեբանական կայունության, անվտանգության զգացման և արդյունավետ արձագանքման ապահովման գործում։
Դասընթացների ստանդարտ ծրագրերը հետևյալն են: Դրանք ըստ հատուկ կարիքների մշտապես լրամշակվում են:
- Տեսական դասընթաց (4 ժամ)
Կարճաժամկետ դասընթաց, որի ընթացքում ներկայացվում են առաջին հոգեբանական աջակցության հիմնական սկզբունքները, արձագանքման փուլերը և արդյունավետ հաղորդակցման հիմունքները։ Այս դասընթացը հնարավորություն է տալիս ընդհանրական պատկերացում կազմել առաջին հոգեբանական օգնության մասին: - Մեկօրյա թրեյնինգ (տեսական, 6 ժամ)
Խորացված տեսական դասընթաց, որը ներառում է դեպքերի քննարկում, օրինակներ և մասնակիցների ակտիվ ներգրավում՝ թեմայի առավել արդյունավետ յուրացման համար։ - Երկօրյա թրեյնինգ (8 ժամ՝ 4 4)
Տեսական և գործնական բաղադրիչներով դասընթաց․ առաջին օրը տրամադրվում են հիմնական գիտելիքները, երկրորդ օրը՝ իրականացվում են գործնական խաղ-վարժանքներ և իրավիճակային նմանակումներ, գործնական աշխատանքներ։ - Երկօրյա թրեյնինգ (12 ժամ՝ 6 6)
Ընդլայնված ձևաչափ՝ խորացված տեսական մասով և ինտենսիվ գործնական վարժանքներով, ներառյալ իրական իրավիճակներին նմանակումները։ - Եռօրյա թրեյնինգ (18 ժամ՝ 6 6 6)
Համապարփակ և խորացված դասընթաց, որը համադրում է տեսական գիտելիքները, գործնական հմտությունները և թիմային աշխատանքը։ Ներառում է սիմուլյացիաներ, դեպքերի վերլուծություն և մասնակիցների ակտիվ ներգրավում՝ իրական իրավիճակներում արդյունավետ արձագանքման կարողությունների ձևավորման համար։
Ինչու ընտրել մեզ
- Մեր դասընթացները մշակված են միջազգային լավագույն փորձի հիման վրա և հարմարեցված են տեղական համատեքստին՝ հաշվի առնելով արտակարգ իրավիճակներում գործող համակարգերի և համայնքային կարիքների առանձնահատկությունները։
- Մենք ապահովում ենք ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև գործնական հմտությունների ձևավորում՝ իրական իրավիճակներին մոտեցված վարժանքների, դեպքերի վերլուծության և ինտերակտիվ մեթոդների միջոցով։
- Դասընթացներն իրականացվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, ովքեր ունեն ինչպես տեսական գիտելիքների, այնպես էլ գործնական փորձի հարուստ բազա՝ ներառյալ արտակարգ իրավիճակների և հոգեբանական աջակցության ոլորտներում, ովքեր տիրապետում են միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդաբանություններին։
- Մեր նպատակն է ապահովել կիրառելի, չափելի և երկարաժամկետ ազդեցություն ունեցող ուսուցում, որը կբարձրացնի մասնակիցների պատրաստվածությունը և արձագանքման արդյունավետությունը արտակարգ իրավիճակներում։
- Մենք այս ուղղությամբ ունենք փրկարար ծառայության աշխատակիցների, բժշկական անձնակազմի, դպրոցներում աշխատող հոգեբանների, համայնքային աշխատողների, ինչպես նաև տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների վերապատրաստման փորձ։
Ծառայության արժեք
Ծառայությունների արժեքը ձևավորվում է ճկուն մոտեցմամբ՝ կախված ծրագրի տևողությունից, բովանդակության խորությունից, անցկացման ձևաչափից, վայրից, ինչպես նաև պատվիրատու կազմակերպության հատուկ պահանջներից և մասնակիցների թվից։
Համագործակցության և հարցերի համար օգտվեք «Կապ մեզ հետ» բաժնի հնարավորություններից, ինչպես նաև նշված էլեկտրոնային հասցեներից և հեռախոսահամարներից։
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia