«Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագիր

«Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագիր

Ծրագիրը իրականացվում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծառայություն ֆինանսական օժանդակությամբ` ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարաի գրասենյակ, Վորլդ Վիժն Հայաստանի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի համատեղ ջանքերով:

Ծրագիրը նպատակ է հետապնդում բարձրացնել ծրագրի գործընկեր համայնքների դիմակայունությունը և պատրաստվածությունը սպառնացնող տարաբնույթ վտանգների (բնական, տեխնոլոգիական, կենսաբանական, այլ) և կլիմայի փոփոխության նկատմամբ` հատուկ շետադրում կատարելով այդ վտանգների հետևանքով հնարավոր հարկադիր տեղահանումների և/կամ տարահանման կարողությունների զարգացմանը:

Ծրագիրը մեկնարկել է 2025թ-ի ապրիլ ամսին և կավարտվի 2026թ-ի մայիսին: Ծրագրի առաջին փուլը ավարտված է (ապրիլ-դեկտեմբեր, 2025թ.): Դրա շրջանակում ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից իրականացվել է հետևյալ աշխատանքները.

  1. Վերանայվել և արդիականացվել են Վարդենիս, Արարատ, Վայք և Մարտունի խոշորացված համայնքների աղետների ռիսկի կառավարման պլանները:
  2. Վերապատրաստվել են նույն համայնքների աղետների ռիսկի կառավարման խորհուրդների անդամները, ինչպես նաև նաև շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Վերապատրաստման թեմաները եղել են երկուսը.
    • «Աղետների ռիսկի կառավարումը համայնքային մակարդակում. պլանավորման հիմունքներ»,
    • «Սոցիալական աջակցության հիմնահարցերն արտակարգ իրավիճակներում»:
  3. Վարդենիս, Արարատ, Վայք և Մարտունի խոշորացված համայնքների 1695 ակտիվ բնակիչ մասնակցել է «Աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության հարցեր» թեմայով դասընթացներին (իրականացվել է 85 դասընթաց):
  4. Վարդենիս, Արարատ, Վայք և Մարտունի խոշորացված համայնքների բոլոր 43 մանկապարտեզներում իրականացվել է «Սովորենք, խաղանք, փորձենք» խորագրով դասընթաց-վարժանքներ, որոնց մասնակցել են 3,273 երեխա և աշխատակից:
  5. Վարդենիս, Արարատ, Վայք և Մարտունի համայնքների ԱՌԿ խորհուրդների մասնակցությամբ իրականացվել են շտաբային վարժանքներ` հատուկ շեշտադրումով հնարավոր արտակարգ իրավիճակների ժամամանակ համայնքի կողմից սոցիալական աջակցության և պաշտպանության գործողությունների ապահովմանը:
  6. Արդիականացվել է Վարդենիս, Արարատ, Վայք և Մարտունի համայնքների ազդարարման համակարգերը և ընդլայնվել է դրանց հասանելիության ծածկույթը (նոր ազդարարման շչակներ են տեղադրվել և հագեցվել հեռակառավարման հնարավորություններով):
  7. Մշակվել է նոր վեբ-հարթակ, որը իրենից ներկայացնում է ԱՌԿ տեղեկատվական HUB.

Ծրագրի ընթացիք փուլում (հունվար-մայիս, 2026թ) ԱՌՆԱՊ հիմնադրամը.

  • Արդիականացնելու է Մեղրի համայնքի ԱՌԿ պլանը
  • Իրականացնելու է համայնքի ԱՌԿ խորհրդի վերապատրաստում
  • Անց է կացնելու «Սովորենք, խաղանք, փորձենք» խորագրով դասընթաց-վարժանքներ խոշորացված համայնքի բոլոր մանկապարտեզներում
  • Կազմակերպելու է աշխատաժողով ծրագրի նախորդ և ընթացիք փուլերի արդյունքները ներկայացնելու համար

ԱՌՆԱՊ հիմնադրամը վերանշյալ աշխատանքները իրականացնել և իրականացնում է Վորլդ Վիժն Հայաստանի համակարգման ներքո: