Աղետների ռիսկի նվազեցման 2015-2030թթ. շրջանակային ծրագիր

Աղետների ռիսկի նվազեցման 2015-2030թթ. շրջանակային ծրագիրն ընդունվել է 2015 թ. Մարտի 18-ին Ճապոնիայի Սենդայ քաղաքում կայացած ՄԱԿ-ի երրորդ համաշխարհային համաժողովում: Դա արդյունք էր 2012թ. Մարտին շահագրգիռ կողմերի նախաձեռնությամբ իրականացված խորհրդակցությունների և 2014թ. Հուլիսից մինչև 2015թ. մարտ ընկած ժամանակահատվածում անցկացված միջկառավարական բանակցությունների: Բանակցությունները կազմակերպվել էին ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի կողմից` ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի խնդրանքով: